Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի պահանջով,
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ`
1. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 23 հուլիսի 2024 թվականի թիվ 56 որոշումը.
2․ 02-081-0036-0003 կադաստրային ծածկագրով , բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,19899հա հողամասին տալ ՀՀ Արագածոտնի մարզ Շամիրամ, 3 փողոց, 3-րդ նրբանցք, 6/1 հողամաս հասցեն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: