Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Շամիրամի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.12.25 Բարի գալուստ Շամիրամ համայնքապետարանի պաշտոնական էջ shamiramhamaynq.am

Ողջունում եմ բոլորիդ Շամիրամ համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Շամիրամ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: 

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

 Համայնքի ղեկավար՝ Մրազ Բրոյան

 

25.07.25 Շարունակվում են Շամիրամի ամրոցի և դամբարանադաշտի հնագիտական պեղումները
Շարունակվում են Շամիրամի ամրոցի և դամբարանադաշտի հնագիտական պեղումներըՇամիրամ գյուղի հարավարևմտյան հատվածում, երկու հեղեղատների ձևավորած հրվանդանի վրա, շարունակվում են հնագիտական պեղումները։ Աշխատանքները ղեկավարում են իտալական ISMEO ինստիտուտի ներկայացուցիչ Ռոբերտո Դանը և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի hնագետ Վարդուհի Մելիքյանը։Հնագիտական աշխատանքները ցուց են տալիս, որ Շամիրամի ամրոցը կառուցվել է ուրարտական շրջանում, սակայն օգտագործվել է և վերաշարվել նաև հետագա դարերում։ Ռոբերտո Դանի խոսքով՝ այժմ պեղումներ են կատարվում պայմանականորեն «4-րդ աշտարակ» կոչվող հատվածում, որտեղ բացահայտվել են տարբեր ժամանակաշրջանների շերտեր։ Մասնավորապես, պեղված աշտարակի հյուսիսային պատի ... Մանրամասն
11.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական  կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:

Հարցաշարը լրացնելը կտևի 5-7 րոպե. պարզապես կիսվեք Ձեր իրական փորձով, որը կօգնի մշակել ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը խթանող ծրագրեր։

Հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը  

 ( https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 )

30.05.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի մեջ (այսուհետ Ծրագիր)։ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։Ծրագրի շահառու կարող են լինել․ ... Մանրամասն
05.05.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ քաղաքացիներ,

ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, իսկ ՀՀ կառավարության 27 մարտի 2025 թվականի N 356–Լ որոշմամբ հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը (այսուհետ՝ Ծրագրեր)։

Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով
https://www.e-gov.am/gov-decrees/item/44371/https://mineconomy.am/page/3288:

1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Տեսահոլովակներ
Սովորե՞լ, թե՞ ամուսնանալ՝ որոշում է համայնքը
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գ. Շամիրամ
(093)434358
mraz.broyan@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10042494@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՄԻՐԱՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner